«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Սիրո կապոցներ՝ հոսպիտալների վիրավոր զինվորների համար

Սիրո կապոցներ՝ հոսպիտալների վիրավոր զինվորների համար
05.12.2020 | 12:12

ԱՐՏ PR ընկերությունը դեկտեմբերի 2-ից հավաքագրում է փոքրիկ կապոցներ` հոսպիտալներում և բժշկական կլինիկաներում բուժվող մեր զինվորների համար։

«Հայ զինվորն այսօր ավելի քան, մեր ջերմության կարիքն ունի, նա միշտ մնալու է մեր հերոսը ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև իր հիվանդասենյակում։ Սիրելի հայեր, եկեք միահամուռ ուժերով, սիրով ու ջերմությամբ կապենք մեր կապոցները, մեջը տեղավորենք փոքրիկ հուշանվերներ, գրքեր, մեր ձեռքով թխված տաքուկ գաթաներ, արիացնող, սիրուն նամակներ։ Մեր հասցեն` Կինոյի տուն, Վարդանանց 18 փ. (Մուտքը` Վերնիսաժի կողմից) Աշխատելու ենք երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 12։00-17:00 Հեռ. 077 571 752 Սիրով սպասելու ենք ձեր ՍԻՐՈ ԿԱՊՈՑՆԵՐԻՆ»,- ասվում է ԱՐՏ PR թիմի տարածած հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 4719

Մեկնաբանություններ